Դեկտեմբեր 22, 2024
2047 դիտում

Հայաստանի ծանրամարտի թիմերը պատրաստվում են Աշխարհի առաջնությանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականները երեկվանից սկսել են պատրաստվել Աշխարհի առաջնությանը։

Տղամարդկանց ընտրանին Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Երեւանում, իսկ կանանց հավաքականն Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ՝ Գյումրիում, հայտնում են ՀԱՕԿ-ից:

Աշխարհի առաջնությունը Բահրեյնում կայանալու է դեկտեմբերի 6-15-ը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիային ուղարկած հայտերի մեջ փոփոխություններ է արել։ Ըստ վերջին թարմացման՝ ԱԱ-ում հանդես կգան հետեւյալ ծանրորդները․Գառնիկ Չոլակյան (61 կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), Արա Աղանյան (102 կգ), Գարիկ Կարապետյան եւ Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

Կանանց պայքարում հայտավորված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթեւ Հակոբյանը եւ Լիանա Գյուրջյանը (87 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին