Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ Պարգեւը նրան հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա շնորհավորել է Լալայանին գրանցած վերջին հաջողությունների եւ հպարտության պահեր պարգեւելու համար։
«Արժանիորեն նվաճեցիք Աշխարհի չեմպիոնի երկար սպասված կոչումը: Սա քրտնաջան ու երկարամյա աշխատանքի արդյունք է, ինչի առթիվ շնորհավորում եմ: Առանձնակի հպարտություն է, երբ միջազգային հարթակներում հնչում է մեր պետության հիմնն ու բարձրանում դրոշը: Պետություն ներկայացնելը շատ կարեւոր պատասխանատվություն է»,- ասել է Անդրեասյանը։
25-ամյա ծանրորդն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը. «Կարողացա ուրախության պահեր պարգեւել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ Աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: