Դեկտեմբեր 24, 2025
226 դիտում

Չարենցավանում որոշվել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնները


Լուսանկարը` UWW


Այսօր Չարենցավանում որոշվել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնները:

Այս տարի եւս մասնակիցների քանակը մեծ չի եղել, ելույթ է ունեցել ընդամենը 74 ազատ ոճային, եւ 3 քաշային կարգերում հաղթողները որոշվել են շրջանաձեւ մրցակարգով: Չեմպիոններ են դարձել Հրայր Ալիխանյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) եւ Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):

Մյուս քաշային կարգերում լավագույնն են եղել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Վազգեն Թևանյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

Երեկ էլ 69 ըմբիշներ վիճարկել էին հունահռոմեական ոճի Հայաստանի առաջնության չեմպիոններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին