Դեկտեմբեր 24, 2025
188 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի առաջնությանը մասնակցել է ընդամենը 69 ըմբիշ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ըմբշամարտի առաջնություններն այս տարի անցկացվում են Չարենցավանում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին այս տարի եւս մասնակիցների թիվը բավական քիչ է եղել։ 10 կգ քաշային կարգում ելույթ է ունեցել ընդամենը 69 ըմբիշ։ Որոշ քաշային կարգեր, որոնք համեմատաբար քիչ մասնակից են ունեցել, պայքարն ընթացել է շրջանաձեւ համակարգով։

 

Հայաստանի չեմպիոններ են դարձել Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Յուրա Հովեյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Տերտերյան (77 կգ) Սամվել Գրիգորյան (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ  Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

 

Այսօր նույն դահլիճում որոշվելու են ազատ ոճի ըմբշամարտի մեդալակիրները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին