Այսօր Չարենցավանում ազատ ոճի ըմբիշները որոշել են Հայաստանի չեմպիոններին:
Հաղթողներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Վազգեն Թեւանյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
«Ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ եմ, որոշ քաշային կարգերում հաղթողներ ու մրցանակակիրներ դարձան երիտասարդ մարզիկները: Հունվարին ուսումնամարզական հավաք կունենանք Ծաղկաձորում, ապա փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցենք: Եվս 1-2 մրցաշարեր կունենանք, ինչից հետո երիտասարդները մարտին կմասնակցեն Մ-23 տ. Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակները ԵԱ-ում ուժերը կչափեն ապրիլին»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Mediamax Sport-ի լուսանկարիչը ներկա է եղել առաջնությանն ու ներկայացնում է լավագույն պահերը:























































Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: