Ապրիլ 24, 2024
1561 դիտում

Ադրբեջանական ԶԼՄ-ը հայտնում են, որ իրենց ծանրորդները կժամանեն Հայաստան



Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը պատրաստ է մասնակցել Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այդ երկրի ֆեդերացիան երկու անգամ հաստատել է իր մասնակցությունը եւ ընդգրկել վեց մարզիկի:

«Հայկական կողմի հետ շփումներ դեռ չկան, բանակցությունների արդյունքից է կախված լինելու Ադրբեջանի հավաքականի կմեկնի՞ մրցաշարին, թե ոչ: Հարցը նաեւ անվտանգության ապահովման, տրանսպորտային խնդիրների եւ այլ մանրուքների մեջ է: Այս ամենը քննարկելու ենք հայկական կողմի հետ»,- Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի խոսնակ Քենան Մաստալիեւի խոսքերը մեջբերում է Haqqin.az-ը:


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երեւանում կայանալու է ապրիլի 15-23-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին