Հուլիս 10, 2025
144 դիտում

Հայաստանի Մ-16 տ. թիմը ԵԱ-ի C դիվիզիոնում մեկնարկել է Վրաստանի նկատմամբ հաղթանակով

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների աղջիկների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:

Առաջին խաղում բասկետբոլիստները 84:57 հաշվով ուժեղ են եղել Վրաստանի հավաքականից:

Հայաստանի կազմում ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր՝ վաստակած 7 միավորով: Նա նաեւ 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում: Իսկ ամենաշատ միավորները վաստակել է Կելին Շաջանյանը՝ հավաքելով 20 միավոր:

Հայաստանի հավաքականը հուլիսի 9-ին կմրցի Ջիբրալթարի հետ:

Ավելի վաղ Հայաստանի Մ-16 տ. տղաների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում հաղթել է Մոլդովային ու Մալթային: Վաղը բասկետբոլիստները մրցելու են Ալբանիայի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին