Դեկտեմբեր 05, 2023
871 դիտում

Արայիկ Հարությունյան. Մենք պարտավոր ենք հյուրընկալել բոլորին, այդ թվում եւ Ադրբեջանին


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի ԵԱ-ի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ իրենց պարտականությունն է հյուրընկալել բոլոր այն երկրներին, ովքեր կժամանեն Հայաստան, այդ թվում եւ Ադրբեջանին:

Ապրիլի 15-23-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի հնարավոր մասնակցությանն այսպես է արձագանքել այսօր կայացած ասուլիսի ժամանակ Հարությունյանը:

«Ադրբեջանի կողմից նախնական հայտ կա, սակայն վերջնական ցուցակը կհրապարակվի այսօր: Յուրաքանչյուր երկիր երաշխավորում է մարզիկների ազատ մասնակցությունը եւ անվտանգությունը: Այո, մենք լրացուցիչ գործողություններ արել ենք, որպեսզի մեր խոստումը եւ պայմաններն ապահովենք: Պատրաստ ենք հյուրընկալել բոլոր մարզիկներին, այդ թվում նաեւ ադրբեջանցի եւ թուրք»,-ասել է Հարությունյանը:

ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ ընդգծել է, որ սպորտում բոլորը հավասար են, պատահական չէ, որ տարբեր տարիներին էլ Հայաստանն է մասնակցել Բաքվում կայացած մի շարք մրցաշարերի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին