Հունվար 16, 2026
87 դիտում

Զավեն Անդրիասյանը միանձնյա գլխավորում է Հայաստանի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը 3-րդ տուրից հետո ունի միանձնյա առաջատար։

Զավեն Անդրիասյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել Արսեն Դավթյանի նկատմամբ ու 2,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մանուել Պետրոսյանը, Արթուր Դավթյանը եւ Էմին Օհանյանը 2-ական միավորով կիսում են 2-4-րդ տեղերը։

Կանանց պայքարում Աստղիկ Հակոբյանը եւ Անահիտ Մկրտչյանը վաստակել են 3-ական միավոր ու 1-2-րդ տեղերում են։ Հակոբյանը հաղթել է Լիլիթ Կասինյանին, իսկ Մկրտչյանը՝ Նելլի Ջալալյանին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին