Հունվար 16, 2026
61 դիտում

Ֆուտզալի հավաքականն ընկերական խաղում 8:3 հաշվով հաղթել է Լիբանանին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտզալի հավաքականը Երեւանում շարունակում է պատրաստվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Նախապատրաստական վերջին փուլի ընթացքում Ռուբեն Նազարեթյանի սաներն ընկերական հանդիպում են անցկացրել Լիբանանի ընտրանու հետ ու հաղթել 8:3 հաշվով:

Դենիս Նեւեդրովը հեթ-տրիկ է գրանցել, դուբլով են աչքի ընկել Վլադիմիր Սանոսյանը, մեկական անգամ էլ մրցակցի դարպասը գրավել են Արսեն Պետրոսովը, Միքայել Ղանդիլյանն ու Համլետ Մանուկյանը, հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի հավաքականը Լիտվայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մեկնարկելու է հունվարի 22-ին Ուկրաինայի դեմ խաղով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին