Օրեր առաջ հայտնի դարձավ, որ գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը եւ սպորտային զույգ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը բաց կթողնեն Շեֆիլդում ընթացող Եվրոպայի առաջնությունը:
Հայ մարզիկները սահմանված ժամկետներում մուտքի վիզա չեն ստացել:
Մինչ Սոչի վերադառնալն ու այնտեղ ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը շարունակելը, Ակոպովան ու Ռախմանինը մի քանի օր ավելի երկար մնացին Երեւանում ու այստեղ էլ մարզվեցին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Mediamax Sport-ը ներկա է եղել զույգի պարապմունքին ու զրուցել նրանց հետ: Ակոպովան խոստովանել է, որ ցավ են զգում մրցաշարը բաց թողնելու պատճառով, քանի որ Օլիմպիական խաղերի համար կարող էին փորձ ձեռք բերել:
«Սկզբում տխրեցինք, հետո համեղ սնվեցինք, զբոսնեցինք ու մեզ մի քիչ ավելի թեթեւ զգացինք: Առաջին անգամ պիտի մասնակցեինք Եվրոպայի առաջնությանը, ինչը մեծ նշանակություն ուներ մեզ համար: Բայց կանգ չենք առնում եւ շարունակում ենք մեր գործն անել: Այս ամենը մեզ Օլիմպիական խաղերից առաջ միայն ուժեղ կդարձնի»,- պատմել է Ակոպովան:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցանկացած իրավիճակում դրական կողմեր գտնող մարզուհին այս անգամ էլ չի հուսահատվում: Խոստովանում է՝ փոխարենն ավելի երկար ժամանակով մնացին Հայաստանում ու վայելեցին այս մի քանի օրը: Նրա հետ համամիտ է նաեւ զուգընկերը՝ Ռախմանինը. «Լուրն իմանալուց հետո բնականաբար շատ տխրեցինք, բայց հետո հասկացանք, որ սա մեր միակ Եվրոպայի առաջնությունը չէ, հաջորդ տարի էլ կարող ենք ելույթ ունենալ»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: