ԱՄՆ-ում ավարտին է մոտենում Աշխարհի ակումբային առաջնությունը։
Երեկ Նյու Յորքի «ՄելթԼայֆ» ստադիոնում կայացել է առաջնության առաջին կիսաեզրափակիչը։ «Չելսի»-ն հանդիպել է «Ֆլումինենսե»-ին ու հաղթել 2։0 հաշվով։
Հանդիպման երկու գոլն էլ խփել է Ժոաո Պեդրոն 18-րդ ու 56-րդ րոպեներին՝ իր թիմին դուրս բերելով եզրափակիչ։
Այսօր նույն ստադիոնում միմյանց դեմ մրցելու են ՊՍԺ-ն ու «Ռեալ»-ը։ Հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23։00-ին։ Ակումբային առաջնության եզրափակիչը կայանալու է հուլիսի 13-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: