Հուլիս 12, 2025
153 դիտում

ՊՍԺ-ն 4:0 հաշվով ջախջախել է «Ռեալ»-ին եւ դուրս եկել ակումբային ԱԱ-ի եզրափակիչ


Լուսանկարը` PSG


Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ն 4:0 հաշվով ջախջախել է Մադրիդի «Ռեալ»-ին:

Դուբլի հեղինակ է դարձել Ֆաբիան Ռուիսը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը: 

Խաղի մեկնարկը խցանումների պատճառով 10 րոպեով հետաձգվել է՝ թիմերը ուշ են ժամանել ստադիոն, իսկ երկրպագուների մեծ մասը չի հասցրել տրիբունաներում զբաղեցնել տեղերը:

«Ռեալ»-ը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ առաջին պարտությունն է կրել, նա թիմը գլխավորել էր մայիսի 25-ին: Այդ հանդիպումն Արքայական թիմի կազմում վերջինն է եղել Լուկա Մոդրիչի ու Լուկաս Վասկեսի համար:

Հուլիսի 13-ին կայանալիք եզրափակչում ՊՍԺ-ն հանդիպելու է Լոնդոնի «Չելսի»-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին