Հուլիս 12, 2025
129 դիտում

Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Լեգիա»-ին հաղթանակով սկսել Եվրոպայի լիգան


Լուսանկարը` Legia Warszawa


Երեկ Վարշավայում «Լեգիան»-ն անցկացրել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։

Մրցակիցը եղել ղազախական «Ակտոբե»-ն։ Տանտերերը հաղթել են նվազագույն հաշվով։ Միակ գնդակի հեղինակը Վահան Բիչախչյանն է։ Նա 25-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է մրցակից դարպասը։ Հայ ֆուտբոլիստին մարզիչը փոխարինել է 2-րդ խաղակեսում։

Թիմերի պատասխան դիմակայությունը կայանալու է հուլիսի 17-ին Ակտոբեում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին