Հուլիս 12, 2025
104 դիտում

Երեւանում մեկնարկել է բասկետբոլի Մ-20 տ․ Եվրոպայի առաջնությունը


Լուսանկարը` Basketball Federation of Armenia


Այսօրվանից Երեւանում մեկնարկել է բասկետբոլի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնը:

Հանդիպումներն ընթանում են Մարզահամերգային համալիրում եւ «Միկա» մարզադահլիճում։ Այսօր 20։00-ից պայքարի է դուրս գալու Հայաստանի հավաքականը։ Համալիրում հայ բասկետբոլիստները հանդիպելու են Լատվիայի ընտրանուն։

Խմբի մյուս խաղերը կկայանան Մոնտենեգրոյի (հուլիսի 12, 20։00), Իռլանդիայի (հուլիսի 13, 20։00) եւ Էստոնիայի (հուլիսի 15, 20։00) դեմ։ Հայաստանի ընտրանու բոլոր հանդիպումներն ընդունելու է համալիրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին