Հուլիս 12, 2025
126 դիտում

Հայ շախմատիստներն Աշխարհի գավաթի 2-րդ փուլում հաջող են մեկնարկել


Լուսանկարը` flickr.com


Բաթումիում երեկվանից մեկնարկել է կանանց շախմատի Աշխարհի գավաթի երկրորդ փուլը։

Լիլիթ Մկրտչյանն ուժերն է չափել Ալեքսանդրա Մալտեւսկայայի (Լեհաստան) հետ ու հաղթել նրան, իսկ ահա Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Անտոնետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ։ Զույգերի պատասխան պարտիաները կայանալու են այսօր։

Աշխարհի գավաթն անցկացվում է նոկաուտ համակարգով, պարտվողները լքում են պայքարը։ Շախմատիստները միմյանց դեմ մրցում են երկու դասական պարտիայում, իսկ այն հավասար ավարտվելու դեպքում կայանում է թայ-բրեյք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին