Հուլիս 12, 2025
163 դիտում

Եղիշե Մելիքյան․ «Փյունիկ»-ի նպատակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ անցնելն է


Լուսանկարը` FC Pyunik


Երեւանի «Փյունիկ»-ն այսօր Սան Մարինոյում մեկնարկելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում, որտեղ հանդիպելու է «Տրե Ֆիորի»-ին։

Խաղից առաջ թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասել է, որ կենտրոնացած են պաշտոնական հանդիպումների վրա ու ձգտելու են ցույց տալ այն որակները, որոնք ունեն։

«Գարնան ընթացքում մեր մակարդակից ցածր հանդես եկանք, ինչն ազդել է բոլորիս վրա։ Հիմա ամեն ինչ անում ենք դեպի լավը գնալու ուղղությամբ, հոգեբանորեն պատրաստում ենք տղաներին ու անում ենք ամեն ինչ, որ արդյունքները լավացնենք։  Միակ բացն այն է, որ սելեկցիան ուշ ենք արել, այլ լուրջ խնդիրներ չեմ տեսնում»,-ասել է Մելիքյանը։

Մարզիչն ընդգծել է, որ «Փյունիկ»-ի նպատակը խմբային փուլ անցնելն է, ունեն վստահություն ու հավատ։ 

«Մրցակցին թերագնահատել պետք չէ, հակառակ դեպքում անպայման կպատժվենք։ Ծանոթ ենք թիմին, որը համալրվել է բարձր մոտիվացիա ունեցող նոր ֆուտբոլիստներով։ Մենք կփորձենք ցույց տալ մեր խաղը եւ հաջողության հասնել»,-նշել է նա։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին