Դեկտեմբեր 22, 2024
6768 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը Ֆաջրի գավաթում արծաթե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Իրանի Ռաշտ քաղաքում կայացած Ֆաջրի վարկանշային Գավաթում Հայաստանը 2-րդ արծաթե մեդալն է նվաճել:

Այս անգամ 2-րդ տեղն է գրավել Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա ելույթ է ունեցել գերծանր քաշային կարգում ու երկամարտում հավաքել 410 կգ: Պոկում վարժությունում նրա ցուցանիշը 180 կգ է, իսկ հրումում՝ 230 կգ:

Գերծանր քաշային կարգում հայտավորված է եղել նաեւ Ռուբեն Ալեքսանյանը, սակայն նա վնասվածքի պատճառով ելույթ չի ունեցել:

2019-ի հոկտեմբերին Մարտիրոսյանը Թաիլանդում մինչեւ 109 կգ քաշային կարգում 2-րդ անգամ Աշխարհի չեմպիոն էր դարձել 434 կգ-ով:

Ավելի վաղ Իրանում 2-րդ տեղն էր գրավել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (96 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին