Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը նոր քաշային կարգում Իրանի միջազգային վարկանշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել:
Նա մինչեւ 96 կգ քաշում Ֆաջրի գավաթում երկամարտի 345 կգ արդյունքով 2-րդ արդյունքն է գրանցել: Պոկման 155 կգ-ով ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ հրման 190-ով՝ արծաթե:
Երեկ ելույթ է ունեցել նաեւ Անդրանիկ Կարապետյանն (81 կգ) ու 345 կգ-ով գրավել 4-րդ տեղը:
Այսօր գերծանր քաշային կարգում հանդես են գալու Եվրոպայի ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը եւ Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:




















