Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ընտրում է 2019 թվականի լավագույն մարզիկին եւ մարզուհուն:
Պաշտոնական կայքում անցկացվող քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Տղամարդկանց պայքարում ընդգրկվել է նաեւ 2019-ին միայն ոսկե մեդալներ նվաճած Սիմոն Մարտիրոսյանը: Նա նախ դարձել էր Եվրոպայի, ապա Աշխարհի ու մինչեւ 23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն, գրանցել ռեկորդներ:
Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին: Մարտիրոսյանի հետ պայքարում են Օմ Յուն Չոլ (Կորեա), Շի Ժիյոնգը եւ Լյու Քյսաոջուն (երկուսն էլ Չինաստան) եւ Լաշա Տալախաձեն (Վրաստան):




















