Այսօրվանից Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ փետրվարի 1-5 –ը Իրանի Ռաշտ քաղաքում Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի:
Հայաստանի առաջնությունն էլ կկայանա փետրվարի 9-15 Երեւանում:
«Ապա հավաքականը լրիվ կազմով մարզումներ կանցկացնի Երեւանում եւ Աբովյանում մինչեւ ապրիլի 1–ը: Դրանցով էլ կպատրաստվենք ապրիլին կայանալիք Եվրոպայի վարկանշային առաջնությանը»,-ՀԱՕԿ-ին հայտնել է Ալավերդյանը:



















