Քաթարում ընթացող վարկանշային Աշխարհի Գավաթի խաղարկությունում Տաթեւ Հակոբյանը հաղթող է դարձել:
Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը մինչեւ 87 կգ քաշային կարգում լավագույն արդյունքն է ցույց տվել երկամարտի 233 կգ-ով:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը նորամուտն է նշել նոր՝ 96 կգ քաշային կարգում ու 355 կգ-ով ելույթն ավարտել 7-րդ տեղում:
Այսօր հայ մարզիկներից գերծանր քաշային կարգում հանդես են գալու Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:



















