Դեկտեմբեր 21, 2024
5925 դիտում

Ոսկե տարին. Հակոբ Մկրտչյանի ռեկորդային չեմպիոնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուխարեստում ընթացող երիտասարդների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականը կրկին մեդալներ է նվաճել:

Մ-23 տարեկանների 89 կգ քաշային կարգում պայքարի մեջ են մտել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը:

Հակոբ Մկրտչյանն այս տարվա իր 3-րդ ոսկե մեդալն է ապահովել Բաթումիում Եվրոպայի ու Պատտայայում Աշխարհի առաջնություններից հետո:

Հաղթողի կոչման համար հիմնական պայքարը ծավալվել է վրացի Ռեւազ Դավիթաձեի հետ: Պոկումում նա 1-ին է եղել 168 կգ-ով ու փոքր ոսկե մեդալի արժանացել: Մկրտչյանը նրան 3 կգ է զիջել ու 2-րդը եղել, իսկ եռյակը 165-ով եզրափակել է Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրումում Հովհաննիսյանը 3 մոտեցումն էլ օգտագործել է ու 196 կգ գրանցել: Երկամարտի 357 կգ-ով նա դարձել է բրոնզե մեդալակիր:

Մ-23 տարեկանների չեմպիոն է հռչակվել Մկրտչյանը երկամարտի ռեկորդային 375 կգ-ով: Նրա հրման արդյունքը 210 կգ է: Արծաթե մեդալն էլ ապահովել է վրացի Դավիթաձեն 363 կգ-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին