Դեկտեմբեր 21, 2024
exclusive
7274 դիտում

Ավագյան. Պետք է հաղթեի, շատ էի տանջվել այս արդյունքը գրանցելու համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Բուխարեստում Կարեն Ավագյանը (89 կգ) Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 364 կգ-ով նվաճեց հաղթողի կոչումը:

Նա Mediamax Sport-ի թղթակցին պատմել է չեմպիոնական ապրումների, իրենից այդքան էլ գոհ չլինելու, կարեւոր նվաճման ու մեծ ծրագրերի մասին:

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո երկակի զգացողություններ ունեմ: Ուրախ եմ, քանի որ պոկումում կարողացա 170 կգ բարձրացնել, այն մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի ու Աշխարհի ռեկորդ է: Սակայն ուրախ չեմ, որ հրում վարժությունս ամբողջովին ձախողեցի, անշուշտ, ավելին կարող էի:



Հետագայում պետք է այդ ամենի պատճառները գտնել ու աշխատել դրանց վրա: Ամեն մարզման ժամանակ ու ամեն օր է պետք քրտնել:

Եվրոպայի առաջնությունում պայքարը ուժեղ էր, բայց վստահ էի, որ ես կհաղթեմ: Իմ թիմակից Արա Աղանյանն էլ 2-րդ տեղը զբաղեցրեց, նա էլ ֆիզիկապես ուժեղ մարզիկ է:

Այս ոսկե մեդալը մեծ նշանակություն ուներ, ինձ պետք էր հաղթանակի հասնել, շատ էի տանջվել այդ արդյունքը գրանցելու համար: Սովորաբար նման ձեռքբերումները հավելյալ վստահություն են տալիս մարզիկներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարեսկզբից մի շարք վնասվածքներ ունեի, 2 ամիս ընդհանրապես չէի մարզվել, հետո սկսեցի աստիճանաբար պարապել ու հաղթեցի Հայաստանի երիտասարդների առաջնությունում: Այնուհետեւ Ֆիջիում մասնակցեցի Մ-20 տ. Աշխարհի առաջնությանն ու լավ հանդես չեկա: Այդ անհաջողությունը մեծ խթան եղավ, որ ավելի լավ պատրաստվեմ ու Եվրոպայում ցույց տամ, որ ես եմ ուժեղը:

Սրանից հետո պետք է լուրջ պատրաստվեմ 2020 թվականի Հայաստանի մեծահասակների առաջնությանը, որպեսզի մասնակցեմ նաեւ ԵԱ-ին: Իմ նպատակն այս արդյունքը նաեւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում կրկնելն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին