4369 դիտում

50 մեդալի հետեւից. Ծանրորդները մեկնել են Մ-20 ու 23 տ. ԵԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի Մ-20 ու 23 տարեկանների հավաքականները մեկնել են Բուխարեստ, որտեղ մասնակցելու են Եվրոպայի առաջնություններին:

Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել էր, որ ցանակնում են 2019-ին նվաճած մեդալների քանակը հասցնել 90-ի: Այս պահին ծանրորդների հաշվին 40 մեդալ կա:

Հայաստանի հավաքականի կազմերը բավական մեծաքանակ են ու տիտղոսակիր մարզիկներով հարուստ:

Մ-23 տարեկանների թիմերում են այս տարվա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն (89 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Հանդես են գալու նաեւ ԵԱ-ի բրոնզե ու արծաթե մեդալակիրներ Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ) ու Սամվել Գասպարյանը (102 կգ): Հավաքականում ընդգրկված են 8 ծանրորդներ:


Մ-20 տարեկանների թիմում է այս տարվա Աշխարհի երիտասարդների չեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ), 2018-ի պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող Կարեն Մարգարյանը (81 կգ): 


Առաջինը Մ-20 տարեկանների ԵԱ-ում հանդես է գալու Մոնթե Մխիթարյանը (55 կգ):

Մեր ընտրանին