2771 դիտում

Մ-20 տ. ԵԱ-ում Հայաստանը կմասնակցի մեծաքանակ մարզիկներով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մինչեւ 20 տարեկանների ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու 12 մարզիկով:

Առաջնությունն ընթանալու է Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը:


Աղջիկների պայքարում հավաքականի մարզիչները հայտավորել են երեք մարզուհու՝ Լիանա Գյուրջյան եւ Աիդա Մանուկյան (81 կգ), Արփինե Դալալյան (+87 կգ):

Տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացված կլինի ավելի շատ ծանրորդներով: ԵԱ-ում ելույթ կունենան Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Սեւակ Նիկողոսյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը եւ Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը եւ Արա Աղանյանը (89 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Մեր ընտրանին