Հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք Մ-20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեծ թիմով է մասնակցելու:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ասել է, որ Մ-20 տարեկանների պայքարում հանդես է գալու 9 մարզիկ, իսկ Մ-23 տ` 8: Նրանց մեծ մասն օրերս Պատտայայում ուժերն է չափել Աշխարհի առաջնությունում ու մեդալներ նվաճել:
Մինչեւ 23 տարեկանների ԵԱ-ում ելույթ կունենան Համլետ Մնացականյանը (61 կգ), Նշան Անտոնյանը (67 կգ), Լեւոն Մանուկյանը (73 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Բաբակյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Աղջիկների մրցաշարին էլ կմասնակցի Տաթեւ Հակոբյանը (87 կգ):
«Ամեն ինչ անելու ենք այս տարի նվաճած մեդալների թիվն ավելացնելու ու նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելու համար: 2018-ին 81 մեդալ ենք գրանցել, ցանկանում ենք դրանք հասցնել 90-ի, այս պահի դրությամբ դեռ 40-ն ենք նվաճել»,- նշել է Ալավերդյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: