Մայիս 06, 2024
exclusive
7493 դիտում

Հայաստանի ծանրամարտի ընտրանին ԱԱ կմեկնի Ուկրաինայից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի կանանց ու տղամարդկանց հավաքականները շարունակում են պատրաստվել Թաիլանդի Պատտայա քաղաքում կայանալիք Աշխարհի վարկանշային առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակից հետ զրույցում հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանն ասել է, որ այժմ տղամարդիկ մարզվում են Աբովյանում, իսկ կանայք՝ Ծաղկաձորում:

Տղամարդկանց թիմը սեպտեմբերի 1-ին կմեկնի Ուկրաինա վերջին հավաքին, իսկ կանայք կշարունակեն մարզումները Հայաստանում: Ողջ պատվիրակությունը Պատտայա կմեկնի Ուկրաինայից՝ սեպտեմբերի 19-ին:

Խաչատրյանը նշել է, որ կանանց պայքարում հանդես են գալու երկու ծանրորդուհի՝ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Տղամարդիկ ելույթ կունենան այսպիսի կազմով. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյան, ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Եվրոպայի արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյան (102 կգ), Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Աշխարհի ու Օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյան եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ):

Աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են Օլիմպիական խաղերի վարկանիշներ, կայանալու է սեպտեմբերի 18-27-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին