Հուլիս 17, 2025
5477 դիտում

Դավթյան. Չեմ սխալվել, որ Օլիմպիական խաղեր Մարգարյանին եմ տարել


Լուսանկարը` Mediamax


Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանը Բուենոս Այրեսում մեդալ է նվաճել նաեւ մարզչի կարգավիճակում: Հայաստանի պատանեկան օլիմպիական թիմի միակ ոսկին նվաճել է ծանրորդ Կարեն Մարգարյանը:

Դավթյանը խոսել է Օլիմպիական խաղերում մարզչական նորամուտի, իր ճիշտ ընտրության ու Մարգարյանի հիանալի ելույթի մասին:

Կարեն Մարգարյանի հաղթանակը խաղերում սպասված էր, նա հիանալի էր պատրաստված: Միայն մեկ Օլիմպիական ուղեգիր ենք ունեցել, ու ընտրությանս մեջ չեմ սխալվել, որ վստահել եմ նրան:

Խաղերի ընթացքում լարվածությունը շատ մեծ է լինում, բայց Կարենը կարողացավ հաղթահարել ամեն ինչ: Հատկապես հրման ժամանակ նա ավելի հանգիստ էր ու ստացվեց ցանկալի արդյունքի հասնել: Թեեւ 2-րդ տեղը զբաղեցրած մրցակցից միայն 1 կգ ավել բարձրացրեց, սակայն դա էլ բավական էր 1-ինը լինելու համար:

Օլիմպիադան Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն չէ, ու այնտեղ մեդալներ նվաճած մեր պատանի ծանրորդները՝ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, Կարեն Մարգարյանը շատ բաների միջով են անցել ու լարված ապրումներ ունեցել, դրա շնորհիվ հետագայում էլ ավելի պատրաստված են դառնալու:

Խաղերում Կարենը մեծ փորձ է կուտակել: Մինչ իր ելույթները նա եւ հաղթած մարզիկներ էր տեսել, եւ պարտությունից հետո՝ արցունքներ, սակայն ես խորհուրդ էի տվել ոչնչին ուշադրություն չդարձնել: Եթե հետագայում էլ այսպես շարունակի, էլ ավելի մեծ նվաճումների կհասնի:

Մենք պատանի ծանրորդների լավ սերունդ ունենք, նրանք կկարողանան նորանոր մեդալներ բերել մեր երկիր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին