Հուլիս 16, 2025
122 դիտում

Ծառուկյանը պատրաստվում է UFC-ի գոտու համար մենամարտել Տոպուրիայի հետ


Լուսանկարը` bloodyelbow.com


UFC-ի թեթեւ քաշային կարգ առաջին համար Արման Ծառուկյանը պատմել է, թե երբ կլինի նրա հաջորդ մենամարտը:

Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա օգոստոսին կամ էլ սեպտեմբերին։

«Ինձ հայտնել են, որ հաջորդ շաբաթ վերջնական կկողմնորոշվեն մենամարտի հետ կապված: Կամ տիտղոսի համար կպայքարեմ Տոպուրիայի հետ, կամ էլ մինչ այդ եւս մեկ մենամարտ կունենամ»,- նրա խոսքերը մեջբերում է Global Reality-ին:

Իլյա Տոպուրիան հունիսն առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չարլզ Օլիվեյրային եւ դարձել UFC-ի թեթեւ քաշային կարգի նոր չեմպիոնը։ Ի դեպ, այդ հաղթանակն ընդհանրապես չէր տպավորել Ծառուկյանին: 

«Ես կարող եմ Իլյայի վերջը դնել, ամեն ինչ պարզ է: Նա էլ այդ մասին գիտի: Ահա թե ինչու է խուսափում թիվ մեկ թեկնածուի հետ հանդիպել», -ասել էր նա:

Ծառուկյանը վերջին անգամ մենամարտ է ունեցել նախորդ տարվա ապրիլին ու միավորներով հաղթել Օլիվեյրային: Այս տարվա սկզբին պետք է հանդիպեր Իսլամ Մախաչեւի հետ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին