Այսօր Գերմանիայում մեկնարկելու են Համաշխարհային ուսանողական ամառային խաղերը, որում Հայաստանը 7 մարզաձեւում ներկայացնելու են 28 մարզիկներ:
Սպորտային մարմնամարզության թիմում են Գագիկ Խաչիկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը եւ Մանե Պողոսյանը, իսկ գեղարվեստականում՝ Սիլվա Սարգսյանն ու Ջուլիետա Ավետիսյանը:
Ելույթ են ունենալու նաեւ Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը (լող), Գոռ Կարապետյանը, Դավիթ Աղասյանը (ձյուդո), Դարիա Մալիշեւան (սուսերամարտ), Մելինե Հովհաննիսյանը, Արմեն Դանիելյանը, Սարգիս Մուրադյանը եւ Դավիթ Թորոսյանը (թաեքվոնդո), Յանա Սարգսյանը, Գոռ Հովակիմյանը եւ Ռազմիկ Ղազարյանը (ատլետիկա):
Խաղերը կայանալու են հուլիսի 16-27-ը Ռեին Ռուհրում (Դյուսելդորֆ, Էսսե, Բոխում, Դույսբուրգ) եւ Բեռլինում, հայտնում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: