exclusive
19465 դիտում

Հայաստանի կանանց ընտրանու գլխավոր մարզիչը Վիգեն Խաչատրյանն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Խաչատրյանը, որը մինչ այդ տղամարդկանց ընտրանու հետ է աշխատել:

Mediamax Sport-ին մարզիչն ասել է, որ նրա գլխավորությամբ պատանի ծանրորդուհիներն առաջին հավաքն են անցկացնում Աբովյանում: Այն սկսել է հունիսի 1-ին ու կավարտվի մոտ օրերս: Նոր հավաքն Օլիմպավանում մեկնարկելու է հունիսի 18-ին:

«Թիմում շատ լավ մթնոլորտ է, բոլորին էլ ճանաչում եմ, քանի որ սովորաբար միասին ենք գնացել մրցումների: Աշխատելու փորձ ծանրորդների հետ ունեմ ու շատ հեշտ եմ հարմարվել այստեղ: Աղջիկների թիմում մթնոլորտը շատ ավելի ջերմ է»,- ասել է Խաչատրյանը:

Նա ավելացրել է, որ դեռ օգնականներ չունի, քանի որ հավաքին ընդամենը 9 մարզուհիներ են մասնակցում ու ծանրաբեռնվածությունն այդքան էլ մեծ չէ: Թիմը պատրաստվում է պատանիների Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է հուլիսի 22-29-ը Միլանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին