Ռիոյի Օլիմպիական խաղերում վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանը վիրահատությունից հետո վերականգնվում է ու անհամբերությամբ սպասում իր վերադարձին:
Օլիմպիադայում հրում վարժության 2-րդ մոտեցման ժամանակ ծանրորդի արմունկն էր դուրս ընկել:
Mediamax Sport-ին Կարապետյանն ասել է, որ Մոսկվայում վիրահատությունը լավ է անցել ու իր հետ հիանալի մասնագետներ են աշխատել:
«Հետվիրահատական փուլում խնդիրներ չեն առաջացել: Վիրահատությունից 20 օր անց գիպսը հանել ենք: Մոսկվայում ֆիզպատրաստություն եմ անցել, ձեռքն ենք բացել ու փորձել շարժել այն: Հիմա նորից Հայաստանում եմ, մոտ 1,5 ամիս թեթեւ մարզումներ կանցկացնեմ»,- նշել է ծանրորդը:
Կարապետյանը խոստովանել է, որ միչեւ հիմա դեռ չի կարողացել համակերպվել վնասվածքի հետ: Հատկապես մեծ ցավ է ապրում կորցրած մեդալի համար, համոզված է, որ նման իրավիճակում հայտնված ցանկացած մարզիկ հիանալի հասկանում է իր ապրումներն ու հոգեվիճակը.
«Սակայն մարդկանց վերաբերմունքն ու աջակցությունն իսկապես ոգեւորում են ինձ: Նրանք շատ սրտացավ են, անընդհատ հարցնում են վնասվածքիս մասին, համացանցով են հաճախակի գրում: Ցանկանում են, որ որքան հնարավոր է շուտ մրցահարթակում տեսնեն ինձ: Կփորձեմ արագ հաղթահարել ամեն ինչ ու կրկին սպորտ վերադառալ»:
Ծանրորդն ավելացրել է, որ, հավանաբար, 2017 թվականի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնի, կփորձի լավ մարզավիճակ ձեռք բերել ու մասնակցել Աշխարհի առաջնությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: