Այսօր Զագրեբում մեկնարկում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որտեղ առաջինը պայքարի են դուրս գալու ազատ ոճայինները։
Հայաստանն այսօր ունենալու է երկու ներկայացուցիչ։ Մինչեւ 61 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում հանդիպելու է Սիմոնե Պիրոդուին (Իտալիա)։ Նույն փուլից ելույթները սկսելու է նաեւ Արման Անդրեասյանը եւ ուժերը չափի Վիկտոր Ռասադինի (Տաջիկստան) հետ։
Հաբեթնակ Կուրղինյանի թիմն ԱԱ–ում մասնակցելու է ոչ ամբողջական կազմով։ Ավելի ուշ ելույթները սկսելու են նաեւ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը եւ Հրայր Ալիխանյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: