Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Զագրեբում ընթացող Աշխարհի առաջնության մինչեւ 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Անդրեասյանը հանդիպեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։
Ճապոնացի ըմբիշն ավելի լավ տեսք ուներ ու հենց մեկնարկից կարողացավ կարեւոր միավորներ վաստակել։ Երբ հաշիվը 0։3 էր, Անդրեասյանը փորձեց գրոհել ու հետ բերել կորցրածը, սակայն Աոյագին արագ կողմնորոշվեց ու հնարքով միավորների տարբերությունը դարձրեց 7։0։
Հայկական կողմը բողոքարկեց, սակայն պարտվեց ու Անդրեասյանը զիջեց 0։8 հաշվով։ Անդրեասյանն այսօր ավելի վաղ առավելության էր հասել 3 մրցակցի նկատմամբ։ Վաղը նա կպայքարի բրոնզե մեդալի համար։
Վաղը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու Մանվել Խնձրցյանը (61 կգ), իսկ Արսեն Հարությունյանը (57 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) կանցկացնեն մեկնարկային գոտեմարտերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: