Ապրիլ 26, 2025
exclusive
13586 դիտում

Անդրանիկ Կարապետյանը լիարժեք մարզումներին կվերադառնա 2017-ից


Անդրանիկ Կարապետյանը
Անդրանիկ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյի Օլիմպիական խաղերի հրում վարժության ժամանակ ձեռքի վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանը Մոսկվայում վիրահատվել է:

Mediamax Sport-ի թղթակցին ծանրորդի անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանն ասել է, որ ամեն ինչ բարեհաջող է անցել: Արդեն վաղը Կարապետյանը կվերադառնա Հայաստան

«20 օրից նորից է մեկնելու, այնտեղ ֆիզիոթերապիա է անցնելու: Դրանից հետո, երբ արդեն նորից վերադառնա, կվերսկսենք մարզումները՝ ոտքի, մեջքի, ձեռքն էլ կփորձենք աշխատեցնել: Իսկ լիարժեք մարզումներին Անդրանիկը կվերադառնա ամանորյա տոներից հետո, որպեսզի կարողանա պատրաստվել 2017-ի կարեւոր մրցաշարերին»,- նշել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին