Ապրիլ 25, 2025
148 դիտում

Յուրի Սաքունցն ապրիլի 24-ին ադրբեջանցու նկատմամբ տարած հաղթանակը նվիրել է «Արաբո» ջոկատին


Լուսանկարը` Անձնական արխիվից


Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցն ապրիլի 24-ին Մոսկվայում նոքդաունով տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Զաբեհ Շամիեւի նկատմամբ:



Երկրորդ ռաունդում տարած հաղթանակով նա պաշտպանել է WBU (World Boxing Union) վարկածով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ միաժամանակ դարձել միջազգային գոտու հաղթող։

Մենամարտից հետո Սաքունցը հայտնել է, որ իր հաղթանակը նվիրում է «Արաբո» ջոկատի մարտիկներին:

«Նրանց խիզախությամբ ոգեշնչվում եմ մինչ օրս։ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տարած հաղթանակը խորապես խորհրդանշական ու ազգային նշանակություն է ստանում: Սա երկար ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է, բայց առավել քան երբեւէ, այն հոգեւոր իմաստ ունի։ Այն նվիրում եմ Հայաստանից ու Սփյուռքից այն մարդկանց, ովքեր անձնվիրաբար ծառայում են մեր հայրենիքի ուժեղացմանը։ Նրանց ոգին միշտ ուղեկցում է ինձ ռինգում։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության, ուժի եւ հավատքի համար»,- ասել է բռնցքամարտիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին