Grand Chess Tour-ը ներկայացրել է այս տարվա առաջին երեք փուլերի կազմերը։
Մրցաշարերը կայանալու են Լեհաստանում, Ռումինիայում եւ Խորվաթիայում։
Մայիսի 3-10-ը Վարշավայում կկայանա արագ ու կայծակնային մրցաշար, մայիսի 12-24-ը Բուխարեստը կընդունի դասական շախմատի մրցաշարը։ Այստեղ ելույթ կունենա 10 շախմատիստ՝ շրջանաձեւ մրցակարգով ու 475 հազար դոլար մրցանակային ֆոնդով։ Բուխարեստում հայտավորված է նաեւ Լեւոն Արոնյանը։
Արոնյանը հանդես է գալու նաեւ Զագրեբում՝ հունիսի 29-ից հուլիսի 6-ը։ Այստեղ 200 հազար մրցանակային ֆոնդ է, իսկ շախմատիստները մրցելու են արագ ու բլից շախմատում։ Դա լինելու է Grand Chess Tour-ի եվրոպական փուլի վերջին մրցաշարը։
Հաջորդ երեք միջոցառումները Grand Chess Tour-ը կազմակերպելու է ԱՄՆ-ում։




















