Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Կրասնոդար»-ը 1։3 հաշվով պարտություն է կրել ԲԿՄԱ-ից։
Հանդիպման գլխավոր մրցավարը 72-րդ րոպեին հեռացրել է «Կրասնոդար»-ի պաշտպան Ջովանի Գոնսալեսին, որը խաղադաշտ է մտած եղել 61-րդ րոպեին։
Թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեկ բառով է նկարագրել այդ հանդիպումը՝ «Կրկես»։
«Ֆուտբոլը դուրս է մղվել առաջին պլանից։ Թող ուսումնասիրեն ԲԿՄԱ-ի երկրպագուների պահվածքը Կորդոբայի դեմ ռասիստական արտահայտությունների կտրվածքով։ Շատ լրագրողներ կային դարպասի հետեւում ու նրանք ամեն ինչ լսել են։ Մենք ցանկանում ենք սա հայտնի դարձնել, ուստի կկապվենք ղեկավարության հետ, որպեսզի նրանք տարածեն լուրը»,- Championat-ին ասել է Սպերցյանը։
Թիմերի պատասխան խաղը կայանալու է մարտի 17-ին Կրասնոդարում։




















