Մայիսի 7-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է կարատեի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ֆեդերացիան ներկայացրել է մրցաշարին հայտավորված հայ մարզիկների անունները:
Տղամարդկանց պայքարին մասնակցելու են Յուրա Զալյանը (60 կգ), Սուրեն Հարությունյանը (67 կգ), Ռոբերտ Հովհաննիսյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (84 կգ), Դավիթ Մակյանը (+84 կգ) եւ Միխայիլ Մխիթարյանը (կատա մրցաձեւ):
Ելենա Գասպարյանը (50 կգ), Ալիսա Խոջայանը (55 կգ), Լենա Գյուլումյանն (68 կգ) ու Անիտա Մակյանն (+ 68 կգ) էլ կմասնակցեն կանանց մրցաշարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: