exclusive
14402 դիտում

Անդրանիկ Կարապետյան. Չեմ հուսահատվում, ամեն ինչ առջեւում է


Անդրանիկ Կարապետյան
Անդրանիկ Կարապետյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն արդեն օլիմպիական ավանում է ու իրեն լավ է զգում:

Mediamax Sport-ի հետ զրույցում նա ասել է, որ երեկ հրում վարժության 2-րդ մոտեցման ժամանակ արմունկն է դուրս ընկել:

 

«Արդեն ամեն ինչ նորմալ է: Ուղղակի ցավալի է, որ այդքան մարզվել ու պատրաստվել եմ խաղերին, ու մեկ մոտեցմամբ ամեն ինչ փչացավ: Բայց ես չեմ հուսահատվում, ամեն ինչ առջեւում է»,- խոստովանել է ծանրորդը:

 

Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր անհանգստացել են իր համար ու Ռիոյից բարեւներ է ուղարկում նրանց:

 

Կարապետյանի անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանն էլ ասաց հետեւյալը. «Արդեն մեկ ամսից Անդրանիկը նորից սկսելու է մարզվել: Ամեն ինչ լավ է լինելու»:

Նախագծի գործընկեր 

 

Մեր ընտրանին