Դեկտեմբեր 09, 2024
exclusive
78918 դիտում

Խնդիրներ, որոնք հաղթահարում են հայ ջրացատկորդները. Մաս 2


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրաչյա Չանդիրյան
Հրաչյա Չանդիրյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրպագուները մեծ մասամբ հետեւում են միայն մարզիկների ելույթներին, սակայն մինչ մեկնարկի դուրս գալը նրանք երկար ու դժվարին աշխատանքներ են տանում:

Խնդիրների պակաս, ցավոք, հայկական սպորտում չկա: Ջրացատկը եւս բացառություն չէ, սակայն այստեղ անտեսում են դրանք ու շարունակում են անընդհատ մարզվել:

«Սպորտի հակառակ կողմը» շարքի ջրացատկին նվիրված մեր վերջին մասում շարունակում ենք զրուցել ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչների թվի պակաս, աշխատանք որպես լողի մարզիչ, ցածր աշխատավարձ

Հայաստանում լուրջ խնդիր է ջրացատկի մարզիչների թվի պակասը: Հրաչյա Չանդիրյանը եզակի մասնագետներից է, որը մնացել է Հայաստանում ու մարզում է երեխաներին: Նրա հետ աշխատում են եւս 3 մասնագետ:

«Մեր մարզիչների թիվը բավարար չէ, միգուցե զուտ մեկ լողավազանի համար էլի ոչինչ, բայց ընդհանուր առմամբ այդպես չպետք է լինի: Խնդիր է նաեւ այն, որ նրանք այլ լողավազաններում աշխատում են որպես լողի մարզիչներ, բայց եթե բազա ունենանք, բոլորին կմիավորենք ու կզբաղվեն միայն ջրացատկով»,- բացատրում է ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը:

Որպես լողի մարզիչ սիրողական խմբերի հետ աշխատում է նաեւ Հրաչյա Չանդիրյանը: Նա նշում է, որ պետք է ներառել երիտասարդների, նրանց բարձր աշխատավարձով ապահովել, որպեսզի մի քանի տարի անց չմնանք առանց մասնագետի. «Ցածր աշխատավարձը չի կարող խրախուսել երիտասարդներին ընտրել մարզչի մասնագիտությունը: Իսկ այսօր, ցավոք, այդ խնդիրը կա: Նրանք պետք է գոնե միջին աշխատավարձով ապահովվեն»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատավարձի խնդիր ունեն նաեւ հավաքականի անդամները: Եթե ԵԱ-ից կամ ԱԱ-ից մեդալ նվաճել հաջողվում է, ապա նրանք պարգեւավճար են ստանում, հակառակ դեպքում՝ ոչ: Սա է նաեւ պատճառը, որ որոշակի տարիքի հասնելուց հետո տղաները դադարում են մարզվել, ընդունվում են համալսարան կամ էլ անցնում են աշխատանքի:

Պետական բյուջեից տրվող 12 մլն դրամ գումարը ծախսվում է Հայաստանի առաջնության, ԵԱ-ի, ԱԱ-ի ու մի քանի գլխավոր մրցումների վրա: Մեր զրուցակիցները խոստովանում են, որ գումարի սղության պատճառով չեն կարողանում շատ մրցաշարերի մասնակցել, իսկ հովանավորներ, ինչքան էլ փորձել են ներառել, այդպես էլ չունեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հսկայական աշխատանք, մեդալներ,  խոստումնալից երեխաներ

«2010 թվականից, երբ ես նշանակվեցի ֆեդերացիայի նախագահ, փոխեցի բոլոր մոտեցումները: Առաջին հերթին հանեցի գլխավոր մարզչին ու հրավիրեցի Հրաչյա Չանդիրյանին, որը շատ լավ մասնագետ է: Առաջին տարին ոչ մի մրցման չմասնակցեցինք, մարզվեցինք ու հասկացանք ինչ ունենք ու ինչ չունենք: Հենց հասկացանք՝ սկսեցին մեդալներ լինել: Ես ձեռքբերում եմ համարում, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արծաթե ու բրոնզե մեդալներ ունենք, Գրան պրիներում ու միջազգային մրցաշարերում եւս մեր տղաները մրցանակակիրներ են դառնում: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցանք մասնակից, որը անցավ եզրափակիչ ու կարող էր նույնիսկ տեղ գրավել: Մեր բացթողումն այն էր, որ 2016-ի Օլիմպիական խաղերի վարկանիշ չնվաճեցինք»,- նշում է Ղազարյանը:

Չանդիրյանը եւս այս մեդալները հաջողություն է համարում, նշում է, որ չնայած այսպիսի պայմաններին, իրենք շարունակում են աշխատել ու ձգտել առավելագույնին:
Հրաչյա Չանդիրյան Հրաչյա Չանդիրյան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պատանիների ու երիտասարդների մեջ պայքարել լինում է, արդեն մեզ հետ հաշվի նստում են ավելի հզոր երկրները: Բայց մեծահասակներում խնդիրը բարդանում է, լավագույններում հաստատվելու համար համարժեք բազա պետք է ունենանք: 2010-ից սկսած հսկայական աշխատանք է տարվել, շատ մեծ աճ ենք գրանցել, բայց հիմա պետք է հաջորդ մակարդակ բարձրանանք»,- ասում է Չանդիրյանը:

Նա նշում է, որ հավաքականի անդամները պետք է ավելի շատ մարզումներ ունենան (այժմ թիմը մարզվում է օրը մեկ անգամ), պետք է շատ մրցումների մասնակցեն, համատեղ հավաքներ անցկացնեն այլ երկրների ներկայացուցիչների հետ:

«Մենք խոստումնալից 10-12 տարեկան երեխաներ ունենք: Բայց թիվը քիչ է, բնականաբար 100-ներից ավելի հեշտ է ընտրություն կատարել, քան մի քանի տասնյակից»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հիմա մեծահասակներում չորս հրաշալի ջրացատկորդներ ունենք՝ Վլադիմիր ու Ազատ Հարությունյանները, Լեւ Սարգսյանը ու Վարդան Բայանդուրյանը, որը Ռուսաստանում էր ապրում ու հիմա միացել է մեր հավաքականին: Այս տղաները պատրաստվում են առաջիկա առաջնություններին, իսկ հիմնական նպատակն՝ Օլիմպիական խաղերն են: Ես հավատում եմ, որ նրանք կարող են ուղեգրեր նվաճել, քանի որ դա նրանց հնարավորությունների սահմաններում է»,- ասում է Ղազարյանը:

Որպես վերջաբան

Գաբրիել Ղազարյան

Մենք շատ լավ գիտենք մեր խնդիրները, անընդհատ աշխատում ենք ու փորձում ենք գտնել լուծումներ: Իսկ լուծումը՝ բազա ունենալն է: Մինչ այդ պարզապես ձեռքներս ծալած նստել չենք կարող, մեր հնարավորությունների չափով անում ենք ամեն ինչ, որպեսզի հետ չգնանք: Ջրացատկում մենք լավ ավանդույթներ ու Օլիմպիական մեդալակիրներ ունենք: Հիմա մեր ողջ թիմն անընդհատ աշխատելով փորձում է այս ամենը հետ բերել: Նպատակ ունենք դրած՝ մասնակցել 2020-ի Օլիմպիական խաղերին, պետք է հասնենք դրան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրաչյա Չանդիրյան

Ցանացած բիզնես, իսկ սպորտն էլ բիզնես է, ներդրում է պահանջում: Արդյունքը կլինի այնքան, որքան գումար կդնես այդ գործում: Ես կարծում եմ, որ կարող ենք գոնե լավագույն ֆեդերացիաների հետ համատեղ հավաքներ անցկացնենք, որ տղաներն աճեն, ձգտումը մեծանա, ես էլ ինչ-որ նոր բան սովորեմ: Բացի այդ էլ մարզիկները պետք է ֆինանսապես խրախուսվեն: Երբ պատանի են, հասկանալի է, կարողանում են պարզապես մարզվել, սակայն գալիս է մի տարիք, երբ ջրացատկը դառնում է նրանց միակ աշխատանքն, ինչի համար պետք է վարձատրվեն:

Այսքան խնդիր ունենալով հանդերձ՝ մենք շարունակում են աշխատել, բայց այսպես թողնել ամեն ինչ չի կարելի: Պետք է պահենք ունեցածը, այլապես կկորցնենք, իսկ տարիներ անց վերականգնելն անհամեմատ դժվար կլինի:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան, Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին