36-ամյակը նշող Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը լույս է տեսնելու 2025 թվականին։
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ գրքի վրա աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։
«Գիրքը կթարգմանվի եւ կհրատարակվի մի քանի լեզուներով։ Նախաձեռնության գլխավոր գործընկերն իտալական CairaRCS MEDIA խումբն է, որի կազմում ներառված են մի քանի հեռուստաալիք եւ առաջատար պարբերականներ, ինչպիսիք են Corriere della Sera-ը եւ La Gazzetta dello Sport-ը։ Իտալերեն տարբերակի հետ միասին գիրքը լույս կտեսնի նաեւ հայերեն, որը կհրատարակի Newmag-ը»,-գրել է Ալեքսանյանը։
Անցած նոյեմբերին Մխիթարյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կարիերայի եւ կյանքի մասին պատմելու շատ բան ունի, դրա համար էլ գիրք է գրում․ «Կարիերաս ավարտելուց հետո չգիտեմ ինչ կաշխատեմ՝ մարզիչ, քաղաքական գործիչ, թե՞ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Միգուցե գրքիս մեջ կխոսեմ դրա մասին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: