Հունվար 21, 2025
282 դիտում

Հենրիխ Մխիթարյանը՝ ԱԲ-ի «աչքերով». Անսովոր անդրադարձ ֆուտբոլիստի 36-ամյակին


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Այսօր 12 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած,  հավաքականի անկրկնելի նախկին ավագ ու «Ինտեր»-ի ներկայիս սիրելի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-ամյակը:

Mediamax Sport-ը նախորդ տարիներին բոլոր հնարավոր հրապարակումներով շնորհավորել է նրա տարեդարձները՝ գրել կարիերայի ամենամեծ նվաճումների ու վառ պահերի, հաղթանակների, մտքերի ու մոտիվացիայի, ակումբների եւ ընտանիքի մասին: Դրա համար էլ այս անգամ որոշել ենք մի քիչ անսովոր բան անել ու դիմել ենք արհեստական բանականությանը՝ հարցնելով նրան, թե ինչ գիտի Հենրիխ Մխիթարյանի մասին, որ մենք՝ մարդիկս գուցե տեղյակ չենք:  


Առաջինն այդ հարցով դիմել ենք ChatGPT-ին ու առանձնացրել հնարավորինս անսովոր պատասխանները:

«Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի ամենահայտնի ու հաջողակ խաղացողներից է: Նա միջազգային ասպարեզում ճանաչված է իր բարձրակարգ տեխնիկայով, խաղային ինտելեկտով եւ աշխատասիրությամբ։ Մխիթարյանի մասին հայտնի ու հանրային տեղեկություններից բացի ահա մի քանի հետաքրքիր մանրամասներ, որոնք, գուցե, այնքան էլ լայնորեն չեն քննարկվում»:

Լուսանկարը` Reuters


Առաջին ու երկրորդ տեղում ChatGPT-ին նշել է լեզուների իմացությունն ու կրթությանը մեծ տեղ հատկացնելը:

«Մխիթարյանը խոսում է մի քանի լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ իտալերեն), այն նրան օգնում է շփվել այլազգի թիմակիցների ու մարզիչների հետ, ինչը կարեւոր է միջազգային մակարդակով խաղալիս։ Հենրիխը բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտում: Հաճախ է նշել, որ կրթությունն ու ինքնազարգացումը մեծ դեր են խաղացել իր հաջողություններում»:

Արհետական բանականությունը չէր կարող չհիշել Մխիթարյանի կայացման գործում հոր դերը, որի խորհուրդները նա միշտ հիշում է ու առաջնորդվում դրանցով:

Իսկ ահա մյուս առանձնահատկության մասին բոլորը չէ, որ գիտեն. «Չնայած Մխիթարյանը չի սիրում հանրայնացնել իր բարեգործական աշխատանքները, բայց նա Հայաստանում աջակցում է բազմաթիվ սոցիալական եւ կրթական ծրագրերի»:

Լուսանկարը` Reuters


Նաեւ հիշեցրել է, որ Մխիթարյանը շախմատի գիտակ ու սիրահար է, ինչն էլ օգնում է նրան ֆուտբոլային հմտությունները զարգացնելու առումով:

«Շախմատը նրան օգնում է ավելի լավ հասկանալ ռազմավարական քայլերը խաղադաշտում: Մխիթարյանը նաեւ մեծ սեր ունի հայկական մշակույթի, երաժշտության եւ գրականության հանդեպ: Նա հաճախ է կարդում հայ հեղինակներին ու լսում հայկական ավանդական երաժշտություն:

Որպես առանձնահատկություն ChatGPT-ին նշել է նաեւ միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնելու նրա կարեւոր առաքելությունը. «Լինելով Հայաստանի ամենահաջողակ մարզիկներից մեկը՝ զգալիորեն բարձրացրել է հայկական ֆուտբոլի հեղինակությունը միջազգային մակարդակում: Մխիթարյանն իր երկրի մշակութային դեսպանն է»:

Լուսանկարը` Reuters


Gemini-ն միանգամից նշել է, որ չի տիրապետում այնպիսի տեղեկությունների, որոնք մարդիկ չգիտեն, քանի որ իր բոլոր տվյալների աղբյուրները սոցիալական տիրույթում տարածված զրույցները, հոդվածներն ու լուրերն են:

Բայց ահա այսպիսի հետաքրքիր միտք է առաջարկել՝ ասես ներթափանցելով ֆուտբոլիստի ներաշխարհ ու փորձելով նրան տեսնել այլ կողմից:

«Որպես պրոֆեսիոնալ մարզիկ, Հենրիխը հաստատ կունենա նպատակներ ու ձգտումներ, որոնց մասին հանրայնորեն չի հայտնում: Դրանք կարող են լինել ռեկորդներ, որոնք ցանկանում է սահմանել, գավաթներ նվաճել կամ էլ տեղափոխվել որոշակի ակումբ»:

Ապա առաջարկել է իրեն տալ հստակ հարցեր, որոնց պատասխանները կփորձի գտնել: Այդպիսով նրանից հետաքրքրվել ենք, թե ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել ու աճել հայ կիսապաշտպանը եւ որո՞նք են նրա թույլ եւ ուժեղ կողմերը:

«Մխիթարյանը խաղացել է տարբեր լիգաներում եւ ակումբներում, որոնցից յուրաքանչյուրը նրա խաղաոճի վրա իր ձեռագիրն է թողել: Կարելի է նրա զարգացման ու առաջընթացի մի քանի հիմնական կետ առանձնացնել:

Լուսանկարը` Reuters


Դասական եզրային կիսապաշտպանից վերածվել է ունիվերսալ կենտրոնական խաղացողի. Միջազգային կարիերան նա սկսել է որպես եզրային կիսապաշտպան, որն ունակ էր մեկը մեկի դեմ պայքարում շրջանցել մրցակիցներին ու վտանգավոր պահեր ստեղծել: Ժամանակի հետ նա ունիվերսալ խաղացողի որակներ է ձեռք բերել՝ ցուցադրելով որակյալ խաղ թե եզրերում, ու թե կենտրոնում: Դա թույլ է տվել նրան ավելի լավ համագործակցել թիմակիցների հետ ու գոլային գրոհների մասնակիցը դառնալ:

Ուժեղացրել է խաղային ինտելեկտը. Տարիքի հետ Մխիթարյանը սկսել է խաղադաշտում ավելի խելացի որոշումներ կայացնել, ավելի լավ զգալ խաղը ու ընտրել գրոհի օպտիմալ տարբերակ: Նա փորձառու եւ հմուտ է դարձել դիրք ընտրելիս, ինչը թույլ է տալիս իր տեխնիկական որակներն արդյունավետ կիրառել:

Գրոհի վերջնական փուլի զարգացում. Չնայած նրան, որ Մխիթարյանը միշտ էլ ուժեղ է եղել գոլային գրոհներ ստեղծելու առումով, ժամանակի ընթացում ավելի վտանգավոր է դարձել գրոհների վերջնական փուլում: Բարելավել է հարվածի տեխնիկան ու սկսել ավելի շատ գոլեր խփել:

Լուսանկարը` Reuters


Խաղային տարբեր սխեմաների է հարմարվել. Մխիթարյանի ունակություններից մեկն էլ ճկուն լինելն է, ինչի շնորհիվ նա հարմարվել է խաղային սխեմաներին ու կատարել տարբեր մարզիչների առաջադրանքները: Նա հաջող է հանդես եկել ինչպես ավելի հարձակվողական, այնպես էլ պաշտպանվողական թիմերում:

Հանգամանքներ, որոնք նպաստել են նրա խաղաոճի փոփոխմանը

Ակումբների փոփոխությունը. Ամեն թիմ Մխիթայրանին նոր տակտիկական առաջադրանքներ է տվել ու պահանջել հարմարվել նոր խաղաոճի:

Տարիքը. Տարիքի հետ ֆուտբոլիստերն ավելի փորձառու եւ իմաստուն են դառնում, ինչն արտացոլվում է խաղի վրա:

Մարզիչները. Ամեն մարզիչ յուրովի է ազդել Մխիթարյանի կայացման վրա ու օգնել նոր որակներ ձեռք բերել:

Ամփոփում. Այս ամենից կարող ենք հետեւություն անել, որ կիսապաշտպանը մշտապես զարգանում ու կատարելագործվում է: Թեեւ Մխիթարյանի խաղը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվել, դրա հետ մեկտեղ նա չի կորցրել իր անհատականությունն ու ճանաչումը:

Լուսանկարը` Reuters


Փորձագետների կարծիքը

Իր կարիերայի ընթացքում Մխիթարյանը հասցրել է խաղալ մի քանի առաջատար եվրոպական լիգաներում ու իրեն դրսեւորել որպես տաղանդավոր եւ ունիվերսալ կիսապաշտպան: Նրա մասին փորձագետների կարծիքները հիմնականում դրական են, բայց որոշակի նրբություններ կան:

Փորձագետների նշած դրական կողմերը՝

Տեխնիկական հմտություններ. Հիանալի տեխնիկա ունի, գիտի գնդակի հետ վարվել,  լավ է տեսնում խաղադաշտն ու գոլային պահեր ստեղծում:

Ունիվերսալ է. Գործում է կիսապաշտպանության տարբեր դիրքերում, ինչը նրան յուրաքանչյուր մարզչի համար արժեքավոր խաղացող է դարձնում:

Փորձը. Բարձր մակարդակով երկար տարիներ հանդես գալու արդյունքում նախանձելի փորձ է կուտակել, ինչի շնորհիվ հանդիպման ընթացքում ճիշտ որոշումներ է կայացնում:

Առաջատարի որակները. Հայաստանի հավաքականում Մխիթարյանն իսկական առաջատար ու ավագ էր, ինչը խոսում է նրա հեղինակության եւ թիմակիցներին ոգեշնչելու մասին:

Լուսանկարը` Reuters


Փորձագետների նշած բացասական կողմերը

Անկայունությունը. Որոշ մասնագետների կարծիքով՝ Մխիթարյանն իր կարիերայի սկզբնական շրջանում ոչ միշտ էր ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայուն խաղ ցուցադրում:

Ֆիզիկական ուժը. Նրան հաճախ են քննադատում ֆիզիկապես ավելի ամուր ֆուտբոլիստների հետ պայքարում զիջելու համար:

Պահերի օգտագործումը. Թեեւ Մխիթարյանը շատ գոլային պահեր է ստեղծում, բայց ոչ  բոլորն է կարողանում իրացնել:

Մխիթարյանը Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է ու եվրոպական մակարդակի տաղանդավոր խաղացող: Նրա ներդրումը հայկական ֆուտբոլի զարգացման գործում անգնահատելի է, սակայն նա էլ ցանացած ֆուտբոլիստի պես ունի իր եւ ուժեղ, եւ թույլ կողմերը, նշում են մասնագետները:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին