Նյու Յորքում երեկ ավարտվել է ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությունը։
Մեծ Սաղավարտի մրցաշարերից մեկի հաղթողն այս տարի առաջին անգամ դարձել է Իտալիայի ներկայացուցիչ Յանիկ Սիները։
Նրա եւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայությանը հետեւել են 23 հազար երկրպագուներ, որոնց թվում, ինչպես լինում է ամեն տարի, եղել են հայտնի մարդիկ։
Բիլի Ջին Քինգի թենիսի ազգային ստադիոնի կենտրոնական կորտում են եղել Բոն Ջովին, Աշերը, Թեյլոր Սվիթն ու նրա սիրելի Թրեյվիս Քելսին, Էնդրյու Գարֆիլդը, Մեթյու Մակքոնահին, Լեւ Շրայբերը եւ այլ աստղեր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: