Ավարտվել է ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությունը, որի հաղթողը դարձել է Իտալիայի ներկայացուցիչ Յանիկ Սիները։
Եզրափակչում նա հանդիպել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցին ու 2 ժամ 16 րոպեում հաղթել 6:3, 6:4, 7:5 հաշվով։ Մրցանակը նրան հանձնել է Անդրե Աղասին, որն ուղիղ 25 տարի առաջ հաղթել է այս նույն մրցաշարում։
Սա Սիների 16-րդ տիտղոսն է, իսկ US Open-ում՝ 1-ինը։ 2024 թվականին նա 6 անգամ դուրս է եկել եզրափակիչ ու գրանցել նույնքան հաղթանակ։
«Այնքան երջանիկ եմ, որ նվաճածս գավաթը միգուցե մոռանամ ու տուն էլ չտանեմ։ Մեծ թեթեւություն եմ զգում, որովհետեւ շատ եմ չարչարվել այս արդյունքին հասնելու համար։ Դաժան պարտություններ եմ ունեցել այստեղ, բայց այսօր ամեն ինչ այլ է՝ ողջ թիմիս հետ նշելու առիթ ունեմ»,-հաղթանակից հետո ասել է 23-ամյա թենիսիստը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: