Դեկտեմբեր 01, 2023
683 դիտում

Արթուր Աբրահամը դիմել է ՄԱԿ-ին ու կոչ արել բացել Լաչինի միջանցքը


Լուսանկարը` spiegel.de


Հենրիխ Մխիթարյանի օրինակին է հետեւել ու միջազգային հանրությանը դիմել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:


Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկված Արցախում տիրող ծանր իրավիճակը:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով:

Լաչինի միջանցքը Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է:

120 հազ. անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատեւման համար՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում:

30 հազ. երեխա, 20 հազ. տարեց, 9 հազ. հաշմանդամություն ունեցող անձ եւ 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է: Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:

Կոչ եմ անում ՄԱԿ-ին ու քաղաքակիրթ աշխարհին միջամտել: Բացեք Լաչինի ճանապարհը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին