«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցկայքերում ու նորից միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել Արցախի վրա, որը շարունակում է Ադրբեջանի պատճառով շրջափակված մնալ։
«Ավելի քան 30000 երեխա ու նրանց ընտանիքներն Արցախում արդեն մոտ 8 ամիս է շրջափակման ու ավերածությունների են ենթարկվում։
Շրջափակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի եւ հումանիտար աղետի եզրին, առանց կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների, սննդի ու անհրաժեշտ պարագաների:

Քաղցից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը աղետ է ու պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաները կարիք ունեն, որ այս պատերազմն ավարտվի, որպեսզի սկսեն բուժվել ու ապաքինվել:
Լաչինի միջանցքով պետք է իրականացվի մարդասիրական սկզբունքային եւ անարգել մուտքը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: