Դեկտեմբեր 26, 2024
7230 դիտում

Ռոնալդու. Շնորհակալ եմ մայրիկիս առողջություն մաղթելու համար


Լուսանկարը` eldesmarque.com


«Յուվենթուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել երկրպագուներից:

Երեկ նրա մայրը՝ Դոլորես Ավեյրուն, կաթված էր ստացել ու վիրահատվել: 2019-ին Ավեյրուի մոտ նորից կրծքի քաղցկեղ էր հայտնաբերվել: 2007-ին ֆուտբոլիստի մայրը վիրահատության էր ենթարկվել:

«Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր նամակների ու աջակցության համար: Հիմա նրա վիճակը կայուն է, վերականգնողական կուրս է անցնում հիվանդանոցում: Ես ու ընտանիքս նաեւ շնորհակալ ենք բժիշկների թիմից, որը խնամում է մայրիկին ու կխնդրեինք, որ նրանք որոշակի գաղտնիություն պահպանեն»,- ասել է Ռոնալդուն:

Նա երեկ լուրն իմանալուն պես մեկնել է Մադեյրա, չնայած «Յուվենթուսը» պատրաստվում է Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում «Միլանի» հետ պատասխան խաղին: Այսօր հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի պատճառով հանդիպումը հետաձգվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին