Դեկտեմբեր 23, 2024
exclusive
6708 դիտում

Օլիմպիական ավանում սպասում են խաղերի մեկնարկին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Օլիմպիական թիմը բարձր տրամադրությամբ ու եռանդով սպասում է վաղը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում ամառային խաղերի մեկնարկին:

Mediamax Sport-ն այսօր եղել է Օլիմպիական ավանում ու ծանոթացել մեր մարզիկների ժամանակավոր «բնակարաններին»: Հենց այստեղ են 206 երկրների 10 հազարից ավելի ներկայացուցիչների հետ կողք կողքի ապրում Հայաստանի ներկայացուցիչները:


Դեռ հեռվից նկատելի են ավանի 24-րդ շենքի 17-րդ հարկի պատշգամբներում փակցված հայկական դրոշները: Բնականաբար, դիմանալ գայթակղությանն ու չբարձրանալ մեր մասնաշենք չենք կարող:

 

Բայց մինչ այդ մուտքից ոչ հեռու հանդիպում ենք մեր դրոշակակրին`լողորդ Վահան Մխիթարյանն ու հրաձիգ Հրաչիկ Բաբայանին: Տղաները շտապում են ընթրելու, բայց մեծ սիրով ժամանակ են գտնում նաեւ մեզ հետ շփվելու ու լուսանկարվելու համար: Այնուհետեւ մեզ է միանում նաեւ աթլետների 6 հոգանոց թիմը`չափազանց ուրախ ու մարզումային տրամադրությամբ:

 

Ավելի ուշ միայնակ մարզվելու ու քաշ գցելու է դուրս գալիս ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որը հենց օգոստոսի 6-ից արդեն պայքարի է դուրս գալու:

 

Արդեն վերեւում՝ սենյակներում, մեզ ջերմ ողջունում են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանը եւ ծանր քաշային ծանրորդները`Ռուբեն Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

 

Կողքի սենյակում է Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը: Նա զբաղված է բազմաթիվ հեռախոսային զանգերով ու տարաբնույթ հարցեր լուծելով:

 

Օլիմպիական ավանում կյանքն, իսկապես, եռում է, ամեն քայլափոխի հանդիպում ենք տիտղոսակիր ու դեռ առաջին խաղերին ժամանած մարզիկների, գունավոր ու վառ հագուստով թիմերի, որոնք պարզապես երեկոյան մարզանք ենք կատարում, զբոսնում են կամ էլ մեծ էկրանի շուրջ հավաքված երգում ու պարում:

 

Մեծ դժվարությամբ ենք լքում ավանը, դեռ տեսնելու շատ բան կա, սակայն Ռիոյում ժամանակը շատ արագ է թռչում, պետք է հասցնել ամեն ինչ անել:

 

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

 

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին